Կարևոր իրադարձություններ

Մերձավոր Արևելքը նավթի էժանության պատճառով այս տարի կկորցնի ևս 150 մլրդ դոլար. ԱՄՀ կանխատեսում

25 Ապրիլ, 2016 16:13
Մերձավոր Արևելքը նավթի էժանության պատճառով այս տարի կկորցնի ևս 150 մլրդ դոլար. ԱՄՀ կանխատեսում

Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ մերձավորարևելյան տարածաշրջանի երկրները 2016 թվականին կկորցնեն ևս 150 մլրդ դոլար նավթի ցածր գների պատճառով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Էժան նավթի պատճառով Մերձավոր Արևելքի արտահանողների չստացած եկամուտը 2015 թվականին կազմել է 390 մլրդ դոլար, ինչն ուժեղ ճնշում է ցուցաբերել այնպիսի երկրների տնտեսությունների վրա, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և Քուվեյթը։ Այս տարի ցուցանիշը կարող է հասնել 150 մլրդ դոլարի՝ նշվում է ԱՄՀ կանխատեսման մեջ։

ԱՄՀ-ն կարծում է, որ նավթային երկրների տնտեսական ակտիվությունը կշարունակի դանդաղել, քանի որ կառավարությունները կրճատում են ծախսերը՝ բյուջեի դեֆիցիտի մեծացումը կանխելու համար։ Փորձագետների գնահատականներով՝ երկրներից պահանջվում է 4-5 տարի՝ ֆինանսական վիճակը կայունացնելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին