Կարևոր իրադարձություններ

Ինտեգրված Եվրոպան մնում է աշխարհակարգի անկյունաքար. Օբամա

25 Ապրիլ, 2016 16:02
Ինտեգրված Եվրոպան մնում է աշխարհակարգի անկյունաքար. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատարարել է, որ Եվրոպան ու ՆԱՏՕ-ն կարող են ավելին անել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում՝ փոխանցում է Reuters գործակալությունը։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Գերմանիայում իր ելույթի ամանակ։

Օբաման նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է հավասար մասնաբաժին վճարեն դաշինքի ֆինանսավորման համար։

ԱՄՆ նախագահը, որը աշխատանքային այցով Հանովերում է, Եվրոպայի ժողովրդին համախմբվախության և հանդուրժողականության կոչ է արել, ինչպես նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ին և մնացած աշխարհին պետք է «ուժեղ, բարեկեցիկ և միասնական Եվրոպա»։

Նախագահը փաստել է, որ ինտեգրված Եվրոպան մնում է աշխարհակարգի անկյունաքար։ «Ավելի քան 500 մլն բնակչությամբ և 24 լեզվով Եվրոպան նոր ժամանակների խոշորագույն քաղաքական ուժերից մեկն է»,- ասել է Օբաման։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ լավ հարաբերություններ է ցանկանում Մոսկվայի հետ. «Ես լավ հարաբերություններ եմ ցանկանում Ռուսաստանի հետ, և մենք շատ բան ենք արել Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների համար»։ Միաժամանակ նա կրկին նշել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները կմնան ուժի մեջ մինչև Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք իրագործումը։

 

Լրահոս

Դիտել ավելին