Կարևոր իրադարձություններ

Լավրովը՝ Սիրիան ազդեցության գոտիների բաժանելու Քերիի գաղափարի մասին

25 Ապրիլ, 2016 15:24
Լավրովը՝ Սիրիան ազդեցության գոտիների բաժանելու Քերիի գաղափարի մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Սիրիան ազդեցության գոտիների բաժանելու մասին ամերիկյան վարչակազմի գաղափարը։ Այս մասին Լավրովը հայտարարել է իր եթովպացի գործընկեր Թեդրոս Ադհանի հետ հանդիպումից հետո մամլո ասուլիսում՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Դա փոքր-ինչ պարզեցված մոտեցում է։ Այդուհանդերձ, սկզբունքային է ահաբեկիչների դեմ պայքարը»,- ասել է Լավրովը։

Սիրիայում պատասխանատվության գոտիներ սահմանելու գաղափարը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին արտահայտել էր ապրիլի 23-ին։

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը կցանկանար, որ Սիրիայի նոր սահմանադրության մշակումը ՄԱԿ-ի նախանշած վեցամսյա ժամկետից քիչ ժամանակ զբաղեցեր։

Նախարարը նշել է, որ նման արդյունքի հասնելու համար պետք է դուռը չշրխկացնել։

 

Լրահոս

Դիտել ավելին