Կարևոր իրադարձություններ

Լևոն Տեր-Պետրոսյան- Բակո Սահակյան հանդիպման կազմակերպման մասին բանակցություններ են գնում

25 Ապրիլ, 2016 15:19
Լևոն Տեր-Պետրոսյան- Բակո Սահակյան հանդիպման կազմակերպման մասին  բանակցություններ են գնում

Լևոն Տեր-Պետրոսյան- Բակո Սահակյան հանդիպման կազմակերպման մասին բանակցություններ են գնում: Այս մասին այսօր Shabat.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

՛՛Ես գիտեմ, որ բանակցություններ են գնում կոնկրետ հանդիպման կազմակերպման մասին, բայց այս պահին ոչինչ ավելին ասելու չունեմ՛՛,-ասաց Զուրաբյանը:

Նշենք, որ ապրիլի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ կայացել է նրա և Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ընթացքում բացառապես խոսվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումների և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտության մասին:

Լևոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 11-ին ծավալուն հարցազրույց էր տվել և ներկայացրել այդ հանդիպման վերաբերյալ տեղեկություններ: Նա իր հարցազրույցում, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցությանը, ասել էր, որ եթե անգամ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն անմիջականորեն չմասնակցի բանակցություններին, Սերժ Սարգսյանը ոչ մի պարագայում չի կարող հաշվի չառնել նրա կարծիքը: Տեր-Պետրոսյանը նշել էր նաև, որ պայմանավորվածություն ունի հանդիպելու նաև Սահակյանի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին