Կարևոր իրադարձություններ

Հետաքրքիր մանրամասներ Լավրովի մասին. Հայկական արմատներն ու ընտանիքը. ֆոտոշարք

25 Ապրիլ, 2016 15:20
Հետաքրքիր մանրամասներ Լավրովի մասին. Հայկական արմատներն ու ընտանիքը. ֆոտոշարք

Այս օրերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի անունը հայկական մամուլում շոշափվեց ավելի՝ քան երբևէ:

Այդ պատճառով՝ openblog.am-ը կներկայացնի Լավրովի ընտանիքն ու կբացահայտի հայկական արմատները:

Ի՞նչ գիտենք ու չգիտեք նրա մասին.

Սերգեյ Լավրովը ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ Հայտնի է, որ նրա հայրը թիֆլիսեցի հայ է և կրել է Քալանթարով ազգանունը։

41-30-2b
Նա ծնվել ու մեծացել է Թիֆլիսի Արարատյան փողոցում։ Ռուսական պարբերականներում տեղեկություն կա, որ երբ Լավրովը նախադպրոցական տարիքում էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։


2005թ, երբ Լաբրովը Երևանում էր՝ Սլավոնական համալսարանի ուսանողները նրանից հետաքրքրվել էին, թե արդյո՞ք իրեն չի խանգարում հայկական ծագումը:

ՌԴ-ի ԱԳՆ նախարարն իպատասխան ասել է.

«Ես արմատներով Թիֆլիսից եմ։ Իմ մեջ հայկականն արյուն է հոսում և այն ինձ բացարձակապես չի խանգարում»։
Նկատենք, որ չնայած հայկական ծագմանը, Լավրովը չի տիրապետում հայերենին։ Նրա ծնողները ևս ռուսախոս են եղել։
Հայտնի է, որ Լավրովի մայրն աշխատել է ԽՍՀՄ Արտաքին առևտրի նախարարությունում։

TASS_5259190

Սերգեյ Լավրովն ամուսնացել է երրորդ կուրսում`իր կյանքը կապելով ռուսաց լեզվի և գրականության ապագա ուսուցչուհի Մարիայի հետ։

«Ես միանգամից նկատել էի Սերյոժային. գեղեցիկ, բարձրահասակ, ամրակազմ, իսկ երբ երեկույթներին վերցնում էր կիթառն ու կատարում Վիսոցկու երգերը, աղջիկները խելքահան էին լինում»,- հիշում է նրա կինը։

Լավրովների միակ դուստրը ծնվել է Նյու Յորքում, երբ նա աշխատում էր ՄԱԿ-ում։
63023

 

Շարունակությունը` այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին