Կարևոր իրադարձություններ

Առաջին անգամ Ադրբեջանը չփորձեց կոկորդը պատռելով հերքել, որ ինքը ագրեսոր չէ (տեսանյութ)

25 Ապրիլ, 2016 15:01
Առաջին անգամ Ադրբեջանը չփորձեց կոկորդը պատռելով հերքել, որ ինքը ագրեսոր չէ (տեսանյութ)

Անսպասելի էր, առաջին անգամ Ադրբեջանը չփորձեց կոկորդը պատռելով հերքել, որ ինքը ագրեսոր չէ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

՛՛Փաստերն այքան ակնհայտ են, որովհետև ԵԽ առնվազն երեք-չորս երկիր ունեին արբայնակային հետախուզության տվյալները և անիմաստ կլիներ Ադրբեջանի կողմից հերքել, որ ռազմական ագրեսիան սկսել են իրենք։ Ադրբեջանական պատվիրակության ադնամները առաջին անգամ, ըստ էության, շատ ավելի զուսպ էին իրենց հրապարակային և ոչ հրապարակային ելույթներում, որովհետև իրենք հասկանում էին, որ մենք չենք կարող Կարմիր խաչի փոխարեն ֆոտոշոփ անել՛՛,-ասաց Զոհրաբյանը, նշելով, որ հանդիպումներ են եղել ԵԽ-ում ներկայացված ազգային բազմթաիվ պատվիրակությունների հետ, ում ներկայացվել է Կարմիր Խաչի կողմից հաստատված փաստերը։

Shabat.am-ի հարցին, թե վտանգ չկա արդյոք, որ ադրբեջական պավիրակները տեսախցիկների աչքից հեռու կփորձեն իրենց աշխատանքները տանել, Զոհրաբյանը նկատեց․ ' Ոչ, որովհետև իրենք չունեն արգումենտներ այս իրավիճակում հակադարձելու։ Երբ ադրբեջական պատվիրակության ղեկավարը բավականին հեռավորության վրա ինչ-որ թղթեր է թափահարում և ասում՝ սա էլ հայկական կողմի արածն է, և երբ ասում ենք՝ լավ, մի հատ բեր թերթենք, տեսնենք, թե դա ինչ է, ասում է՝ ես չեմ կարող ցույց տալ, այսինքն եթե իրենց ձեռքի տակ փաստեր ունենային հակադարձելու, վստահ եղեք, որ գոնե աննշան փաստ ունենալու դեպքում, իրենք համաշխարհային աղմուկ բարձրացրած կլինեին՛՛։

Զոհրաբյանի խոսքով, ադրբեջանական պատվիրակության հակադարձումն այն է, որ ՄԽ-ի համանախագահների մանդատի տակ ընթացող բանակցային գործընթացը արդյունավետ չէ․ ՛՛Իրենց աշխատանքը ուղղված է նրան, որպեսի տապալեն ՄԽ-ի համանախագահների գործընթացը և փորձեն խնդիրը տեղափոխել միձազգային այն կառուցները, որտեղ աշխատում են իրենց լոբբիստական ջանքերը, ինչը, վստահաբար, չի հաջողվելու՛՛։

Անդրադառնալով ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի ադրբեջանամետ պահվածքին, Զոհրաբյանն ասաց․ ՛՛ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին վերադաստիարակելը, ճիշտ ուղղու վրա դնելը, բարոյականություն սովորեցնելը չեմ կարծում, որ պիտի լինի Հայաստանի դիվանագիտության կամ հայկական պատվիրակության թիվ մեկ խնդիրը։ Ագրամուտնը հրաշալի տեղեկացված է, թե ով է ագրեսորը, Ագրամունտը հրաշալի գիտի, թե ինչ բարբարոսոթյուններ է արել ադրբեջական կողմը, բայց դա մի հարց է, Ագրամուտնի և նրա ընտանիքի անձնական շոհը բացարձակապես այլ հարց՛՛։

 

Լրահոս

Դիտել ավելին