Կարևոր իրադարձություններ

«Ավրորան» ձերբազատեց Հայ մարդուն զոհի բարդույթից

25 Ապրիլ, 2016 14:51
Հեղինակ՝ Մարիամ Մարգարյան
«Ավրորան» ձերբազատեց Հայ մարդուն զոհի բարդույթից

Շնորհակալություն և շնորհակալություն «Ավրորայի» կազմակերպիչներին, իրականացնողներին: Կարելի է ասել՝ «Ավրորան» արմատապես ռացիոնալացրեց ՀԱՅ ՄԱՐԴՈՒ վերաբերմունքը քաղաքական իրականության նկատմամբ: Անվտանգ զարգանալու, բարեկեցիկ ՀԱՅՐԵՆԻՔ կերտելու և արդյունավետ պետական կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է որդեգրել համամարդկային արժեքներ, լինել մրցունակ, մասնակցել գործընթացներին, ներկայանալ ոչ թե «թղթե շերեփի» ինքնությամբ, այլ ազգային շահի հստակ գիտակցությամբ, ոչ թե կողմնորոշվելու այլ ինքնորոշվելու և ինքնիրացվելու ռազմավարությամբ: Կեցցե՛ս Ռուբեն Վարդանյան…. շնորհակալություն, «Ավրորան» ձերբազատեց Հայ մարդուն զոհի բարդույթից, քանի որ Դուք հնարավորություն ստեղծեցիք, որ ՀԱՅ ՄԱՐԴԸ ՀԱՐԳԻ ԻՐ ՏԵՍԱԿԸ՝ տեսնելով և գնահատելով «ԶՈՀԻ» կարգավիճակից դուրս գալու ուրիշների ջանքերը…:

 

 

Լրահոս

Դիտել ավելին