Կարևոր իրադարձություններ

ՀԱԿ-ը չի մասնակցի Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին․

25 Ապրիլ, 2016 14:17
ՀԱԿ-ը չի մասնակցի Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին․

ՀԱԿ խմբակցությունը հրաժարվում է մասնակցել Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին։ Այս մասին ապրիլի 25-ին ԱԺ-ում հայտարարեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

՛՛Բոլորդ էլ տեսաք, մենք հանրության աչքերի առաջ անցկացրեցինք բանակցություններ և իշխանությունը որևէ հարցում չզիջեց։ Մենք նպատակահարմար չենք գտնում, առավելևս նման իրավիճակում, որ Ղարաբաղի շուրջ ստեղծվել է, նստել հիմա քննարկել ԸՕ՛՛,-Shabat.am-ի հարցին ի պատասխան լրագրողներին ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով, այս հարցը պետք է կոնսենսուսի հիմնա վրա լուծվեր․ ՛՛Կոնսենսուսի գաղափարը կարևորվում է և ընդհանրապես անպատակահրամր ենք համարում մտնել ներքաղաքական լարումներ ստեղծող նման թեմայի մեջ, որը այս պահին չի առընչվում այն լուրջ վտանգներին, որ ստեղծված է ղարաբաղյան ռազմաճակատում՛՛։

Մեր այն հարցին, թե չի ստացվում, արդյոք որ այս կերպ կիսատ են թողում գործընթացը և այն արդեն առանց իրենց է շարունակվելու, Զուրաբյանն արձագանքեց․ ՛՛Ինչ է նշանակում առանց մեզ կշարունակվի, եթե գործընթացը արդյունք չի տալիս, ուզում է մեր մասնակցությամբ լինի, ուզում է՝ առանց մեր մասնակցության, դա ոչ մի բան չի փոխում։ Մեզ պետք են լուրջ քայլեր ընդառաջ, իրականում այն հարցերը, որոնք մենք դրել ենք, դրանք ամբողջ ընդդիմության, քաղաքաիական հասարակության միացյալ պահանջներն են, եթե նկատել եք, մենք այդ հինգ պահանջի շրջանակից դուրս չենք գալիս, որովհետև մենք չենք համարում, որ ինչ-որ բան պետք է դնենք, որը կոնկրետ սպեցիֆիկ մեր պահանջն է՛՛։

Ըստ նրա, այս կերպ չեն հայտնվելու քաղաքական լուսանցքում։

 

Լրահոս

Դիտել ավելին