Կարևոր իրադարձություններ

Նյութական աջակցության մուտքի և ելքի հաշվետվությունները՝ ապրիլի 22-ի դրությամբ. ԼՂՀ կառավարություն

25 Ապրիլ, 2016 14:05
Նյութական աջակցության մուտքի և ելքի հաշվետվությունները՝ ապրիլի 22-ի դրությամբ. ԼՂՀ կառավարություն

Սույն թվականի ապրիլի 4-ից ի վեր կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար:

Ապրիլի 22-ի տվյալներով՝ աջակցության նպատակով մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ, որոնց միայն մի մասն է (ավելի քան 1 մլրդ դրամ) օպերատիվ շտաբի միջոցով փոխանցվել հասցեատերերին:
Շտաբի կողմից պահեստավորված ապրանքները դասակարգվել են ըստ խմբերի և տրամադրվել Պաշտպանության բանակին, սահմանամերձ համայնքներից տեղահանված բնակչությանը, հիվանդանոցներին ու ռազմական հոսպիտալներին և սահման մեկնած կամավորների ընտանիքներին:

Շտաբի պահեստներից արդեն դուրս է եկել ստացած աջակցության հիմնական մասը, մասնավորապես՝ 2,560 տուփ, 7,345 արկղ և 117 տոննա սնունդ, ավելի քան 130,000 շիշ ըմպելիք, մոտ 122,000 տուփ և 177 արկղ ծխախոտ, 2,657 անկողնային պարագաներ և այլն:
Կից փաստաթղթերով ներկայացնում ենք մինչև ապրիլի 22-ը ստացված նյութական աջակցության մուտքի և ելքի վերաբերյալ մանրամասն հաշվետվությունները:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Լրահոս

Դիտել ավելին