Կարևոր իրադարձություններ

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները չեն հետաձգվի

25 Ապրիլ, 2016 13:20
Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները չեն հետաձգվի

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկում է Ազգային ժողովում չքննարկել Ընտրական օրենսգիրքը՝ հաշվի առնելով, որ դրա շուրջ չկա քաղաքական կոնսենսուս:


Լևոն Զուրաբյանն ասաց, որ «4+4+4»-ն իրեն չարդարացրեց, ուստի շարունակել խորհրդարանում անխուսափելի լարումներ առաջացնող այդ խնդիրը սխալ է, «առավել ևս, որ իշխանությունը հանրությանն ընդառաջելու որևէ ազդանշան չի տալիս»:


ՀԱԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ ճիշտ կլիներ հետաձգել ԸՕ քննարկումը մինչև անհրաժեշտ կոնսենսուսի ձևավորում:


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն, չհամաձայնեց Զուրաբյանի հետ՝ ասելով, որ հարցը պետք է շարունակել քննարկել ու հասնել փոխզիջումների, որոնց իշխանությունները պատրաստ են:


«Ես բարձր եմ գնահատում բոլոր այն պատգամավորների, քաղաքացիական հասարակության կարծիքը, ովքեր կարծում են, որ պետք է փոխզիջումների արդյունքում հասնենք Ընտրական օրենսգրքի քննարկման, քվեարկության: Դուք ներկայացրիք ձեր խմբակցության, ձեր անձնական դիրքորոշումը, բայց թույլ տվեք չհամաձայնել գնահատականների հետ: Մենք ափսոսում ենք, որ գոնե այս փուլում կոնսենսուս չի եղել: Բայց սա միակ ֆորմատը չէ: Մեծամասնությունը մեծ փոխզիջումների կողնակից է, մենք հրապարակային ներկայացրել են փոխզիջումների մեր տարբերակները, մենք պատրաստ ենք քննարկել դրանք, բայց պետք է տարանջատենք փոխզիջումն ու ուլտիմատումը: Մենք պատրաստ պետք է լինենք կառուցողական առաջարկների: Փաստաթուղթը, որը բերվել է ԱԺ դոգմա չէ, կարելի է աշխատել, փոխզիջումների հանգել»,- նշեց Շարմազանովն՝ ասելով, որ պետք է շարունակել աշխատել ԸՕ շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին