Կարևոր իրադարձություններ

Նարջնի հյութը՝ հոգնածության դեմ

25 Ապրիլ, 2016 12:52
Նարջնի հյութը՝ հոգնածության դեմ

Եթե հոգնածություն եք զգում, նարնջի հյութ խմեք, խորհուրդ են տալիս բրիտանացի գիտնականները Ռեդինգի համալսարանից, հայտնում է gogetnews.info-ն: Մասնագետների խոսքով՝ այդ ըմպելիքը կարող է մեծացնել զգոնությունը, ուշադրության կենտրոնացումը և արձագանքման ժամանակը: Լավ ազդեցությունը կարող է մի քանի ժամ տևել:

Հետազոտության ընթացքում 24 երիտասարդ 2 օրում մի շարք հոգեկան փորձարկումներ են անցել: Մեկ օրը նրանք խմել են նարնջի հյութ առավոտյան, իսկ մյուս օրը՝ գույնով և համով նարնջի հյութ հիշեցնող քաղցր ըմպելիք:

Արդյունքները ցույց են տվել, որ երբ մասնակիցներն իրական հյութ են խմել ավելի լավ են անցել արձագանքման արագության և ուշադրության թեստերը: Նրանք նաև նախկինի պես իրենց առույգ են զգացել 6 ժամ անց:

Ըստ մասնագետների՝ այդ լավ ազդեցությունը կարելի է բացատրել նարնջի հյութում ֆլավոնոիդների՝ հակաօքսիդանտային միացությունների առկայությամբ, որոնք պարունակվում են մի շարք մրգերում և բանջարեղենում, այդ թվում՝ ցիտրուսային մրգերում և հատապտուղներում: Համարվում է, որ ֆլավոնոիդները կարող են լավացնել արյան հոսքը ուղեղ և հեշտացնել տեղեկության անցումը ուղեղի բջիջների միջև:

 

Լրահոս

Դիտել ավելին