People պարբերականի վարկածով աշխարհի ամենագեղեցիկ կին է ճանաչվել 47-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը:
Ջենիֆեր Էնիսթոնը ծնվել է դերասանների ընտանիքում, այնպես որ՝ նա մեծացել է համապատասխան միջավայրում:
Արդեն 11 տարեկանում Ջենիֆերը սկսել է խաղալ Ռուդոլֆ Շտայների դպրոցի դրամատիկական թատրոնում, իսկ միջնակարգ կրթություն ստանալուց հետո իր ուսումը շարունակել է Նյու Յորքի LaGuardia արվեստների դպրոցում: Ջենիֆերի նորամուտը էկրանին տեղի է ունեցել 1990 թվականին:
Դերասանուհին մեծ ժողովրդականություն է սկսել վայելել միայն 1994 թվականին՝ «Ընկերներ» սերիալում նկարահանվելուց հետո: Ջենիֆերը այդ նախագծի վրա աշխատել է հետագա 10 տարիներին: