Կարևոր իրադարձություններ

Երևանում 30-ամյա վարորդը Audi Q7-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. պարզվել է՝ Audi-ի վրա տեղադրված է եղել դռռիկներ և չի ունեցել ԱՊՊԱ

25 Ապրիլ, 2016 10:41
Երևանում 30-ամյա վարորդը Audi Q7-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. պարզվել է՝ Audi-ի վրա տեղադրված է եղել դռռիկներ և չի ունեցել ԱՊՊԱ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 22-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 20:40-ի սահմաններում Երվանդ Քոչար և Քաջազնունի փողոցների խաչմերուկում Երևանի Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 30-ամյա Տիգրան Կիրակոսյանը իր վարած Audi Q7 մակնիշի 01 ՍA 707 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 76-ամյա Ջուլիետա Ղարաքեշիշյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, որտեղ էլ պարզվել է, որ ավտոմեքենայի վրա տեղադրված է օրենքով արգելված գերձայնային (դռռիկներ) ազդանշան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան չի ունեցել նաև ԱՊՊԱ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/04/25/83350/

 

Լրահոս

Դիտել ավելին