Կարևոր իրադարձություններ

Մթերքներ, որոնք ակտիվացնում են երջանկության հորմոնը

26 Ապրիլ, 2016 22:44
Մթերքներ, որոնք ակտիվացնում են երջանկության հորմոնը

Ներկայացնում ենք այն մթերքները, որոնց օգնությամբ կհագեցնեք քաղցրի պահանջը և միաժամանակ կպահպանեք կազմվածքը: Ի դեպ, այս մթերքներն ունեն քաղցրի նույն ազդեցությունը, նրանք նաև ավելացնում են սերոտոնինի առկայությունը օրգանիզմում, որը երջանկության հորմոնն է համարվում:

 
Բանան: Այս միրգը ոչ միայն կհագեցնի քաղցրի պահանջն այլ նաև ավելի երջանիկ կդարձնի ձեզ:
 
Հատապտուղներ: Պարզվել է, որ հատապտուղները պարունակում են այնպիսի նյութեր, որոնք կայունացնում են մարդու հոգեկան վիճակը:
 
Լոսոս: Առաջին հերթին ձկան այս տեսակը омега-3 ճարպաթթվի լավագույն աղբյուրն է համարվում, վերջինս էլ օգնում է ազատվել սթրեսից և բարելավում է տրամադրությունը:
 
Կանաչ թեյ: Ճապոնացիների փորձը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր կանաչ թեյ են օգտագործում ավելի քիչ են հակված սթրեսներ ապրելուն:
 
Խնձոր: Ոչ միայն առողջարար է, այլ նաև բարձրացնում է տրամադրությունն ու հանգստացնում նյարդային համակարգը: 
 

Լրահոս

Դիտել ավելին