Կարևոր իրադարձություններ

Համացանցից օգտվելը թուլացնում է դիմադրողականությունը

27 Հոկտեմբեր, 2015 00:30
Համացանցից օգտվելը թուլացնում է դիմադրողականությունը

Սուոնսի և Միլանի համալսարանների գիտնականները նախազգուշացնում են, որ համացանցային կախվածությունը մեծացնում է մրսածությամբ հիվանդանալու վտանգը, հայտնում է gogetnews.info-ն:

Մասնագետների կարծիքով՝ պատճառն այն է, որ համացանցային կախվածություն ունեցողները մենակության են ձգտում, ինչի արդյունքում թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը: Այլ մարդկանց հետ շփման բացակայությունը և մաքուր օդում քիչ գտնվելը մեծացնում են մրսածությամբ և գրիպով հիվանդանալու հավանականությունը:

Հետազոտվել են 18-100 տարեկան 500 մարդ, ինչի արդյունքում հաստատվել է, որ համացանցից առավել հաճախ օգտվողները ավելի շատ են գրիպով հիվանդանում, քան նրանք, ովքեր քիչ ժամանակ են անցկացնում համակարգչի առջև:

 

Լրահոս

Դիտել ավելին