Կարևոր իրադարձություններ

Ազատվեք կնճիռներից 7 օրում

25 Ապրիլ, 2016 20:16
Ազատվեք կնճիռներից 7 օրում

Բնական միջոցների շնորհիվ մաշկն առողջ պահելու և ընդամենը 1 շաբաթում արդյունք ստանալու ցանկության դեպքում կարելի է օգտագործել տնային պայմաններում պատրաստված հակակնճիռային քսուք: Այն թույլ է տալիս խոնավացնել և հարթեցնել մաշկը՝ արգելակելով մաշկի ծերացման գործընթացը: 

Անհրաժեշտ պարագաները.
1 ճաշի գդալ զեյթունի ձեթ,
1 ձվի դեղնուց,
1 թեյի գդալ մեղր,
2 թեյի գդալ վազելին
 
Պատրաստման եղանակը: Լուծել վազելինը ջրի մեջ, ինչից հետո ավելացնել մնացած բաղդրամասերը: Մի քանի րոպե խառնելուց հետո կստացվի համասեռ զանգված, որը անհրաժեշտության դեպքում կարելի է պահել սառնարանում:
Անհրաժեշտ է թեթև մերսողական շարժումներով տարածել քսուքը մաշկի ցանկացած հատվածի վրա, թողնել շուրջ 30 րոպե, ինչից հետո մաքրել քսուքը հանքայյին ջրի մեջ թրջած բամբակով կամ խոնավ թաշկինակով: Քսուքը քսել քնելուց առնվազ 2 ժամ առաջ:
 

Լրահոս

Դիտել ավելին