Կարևոր իրադարձություններ

Իրաքում մոտ 30 շիա աշխարհազորային է զոհվել քրդերի հետ բախման արդյունքում

25 Ապրիլ, 2016 09:50
Իրաքում մոտ 30 շիա աշխարհազորային է զոհվել քրդերի հետ բախման արդյունքում

Իրաքի «փեշմերգայի» քրդական ռազմականացված ինքնապաշտպանական ջոկատի հետ բախումների արդյունքում մոտ 30 շիական աշխարհազորային է զոհվել: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ՏԱՍՍ-ը գրում է, որ «Sky News Arabia» հեռուստաալիքը հայտնել է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պ այքարում զգալի նշանակություն ունեցող երկու կողմերի միջև զինված բախումների մասին: Դրանք տեղի են ունեցել երկրի հյուսիսում՝ Թուզ-Հուրմաթու շրջանում, որտեղ բնակվում են քրդեր, արաբներ ու թուրքմեններ: Տեղեկությունների համաձայն՝ շիական աշխարհազորայինների հրամանատարությունը և «փեշմերգան» բախումների դադարեցման և հաշտության հայտարարման նպատակով պայմանավորվել են հրատապ հանդիպել:

Շիական ազգային աշխարհազորայինները Իրաքի հարավում դարձել են ԻՊ-ի դեմ պայքարող հիմնական ուժերից մեկը: Մասնավորապես, նրանց շնորհիվ նախորդ տարվա մայիսին ազատագրվել է Սալահ-էդ-Դին նահանգի վարչական կենտրոն Թիքրիթ քաղաքը: «Փեշմերգան» իր հերթին ամենաակտիվ դիմադրությունն է ցուցաբերում ծայրահեղականների դեմ հյուսիսում՝ այդ թվում և Իրաքյան Քուրդիստանում:

 

Լրահոս

Դիտել ավելին