Կարևոր իրադարձություններ

Կոալիցիայի զորքերը Եմենում մտել են «Ալ-Քաիդա»-ի կողմից վերահսկվող քաղաք

24 Ապրիլ, 2016 23:43
Կոալիցիայի զորքերը Եմենում մտել են «Ալ-Քաիդա»-ի կողմից վերահսկվող քաղաք

Եմենի կառավարական և Արաբական Միացյալ Էմիրությունների զորքերը մտել են Եմենի արևելքում գտնվող Էլ-Մուկալլա նավահանգստային քաղաքը, որն արդեն մեկ տարի է վերահսկվում է «Ալ-Քաիդա»-ի տեղական թևի կողմից: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:

Տեղացի բնակիչները հայտնել են, որ երբ կոալիցիայի ռազմական տեխնիկան և զինվորականները մտել են Էլ-Մուկալլա, «Ալ-Քաիդա»-ի զինյալները սկսել են լքել քաղաքը:

Քաղաքի համար կռիվը շարունակվում էր արդեն մեկ տարի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է ԱՄԷ-ի խնդրանքը Եմենում ռազմական գործողություններին աջակցելու մասին, որտեղ գտնվում են «Ալ-Քաիդա»-ի զինյալներ:

 

Լրահոս

Դիտել ավելին