Կարևոր իրադարձություններ

Երբեք չեմ լռի. Քլոե Քարդաշյանը կոչ է արել հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը

24 Ապրիլ, 2016 22:46
Երբեք չեմ լռի. Քլոե Քարդաշյանը կոչ է արել հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը

Շոուբիզնեսի ամերիկահայ աստղ Քլոե Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 101­րդ տարելիցի առնչությամբ գրառում է կատարել Ինստագրամում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, Քլոեն մասնավորապես գրել է. «Անցած տարի Քիմը, Քանյեն, մեր զարմիկները և ես առաջին անգամ այցելեցինք Հայաստան, որը մեզ համար դարձավ կյանքը փոխող մի փորձառություն»: «Այսօր մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 101­րդ տարելիցը: Ցեղասպանությունները, ջարդերը և մարդկանց կոտորածներ ահավոր քայլեր են: Մենք պարտավոր ենք լուռ չլինել մարդկային տառապանքների հանդեպ որտեղ էլ և երբ էլ դրանք տեղի ունենան` անկախ ռասայից կամ տեսակից: Լռությունը ոգևորում է ճնշողին և ոչ երբեք ճնշվածին: Ես հպարտ եմ, որ հայ եմ և երբեք չեմ լռի ու չեմ հավատա, որ մեր նախնիների պատմությունները «չափազանցություններ» են: Եկեք այսօր հարգենք նրանց հիշատակը, ովքեր զոհվեցին ատելության այդ անհերքելի գործողությամբ»,­ գրել է Քարդաշյանը: Քլոեն Ինստագրամում այս գրառման հետ տեղադրել է նաև իր և Քիմ Քարդաշյանը նկարը Ծիծեռնակաբերդում: 

 

Լրահոս

Դիտել ավելին