Կարևոր իրադարձություններ

Մենք հիշում ենք 1915 թվականին սպանված բոլոր հայերին. Դեմիրթաշ

24 Ապրիլ, 2016 22:35
Մենք հիշում ենք 1915 թվականին սպանված բոլոր հայերին. Դեմիրթաշ

ուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը անդրադարձել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

«101 տարի առաջ՝ այս օրը, Հայոց ցեղասպանության, արյունահեղության մեկնարկի օրն է։ Հայերը փորձում են ապացուցել, որ ապրել են այս տարածքներում, սպանվել են այստեղ։ Մենք բոլորս պետք է կանգնենք այստեղ ապրող հայերի կողքին։ Անհրաժեշտ է առերեսվել 1915 թվականին այս հողերում հայերի հետ իրականացված դեպքերի հետ, ընդ որում՝ դա պետք է անել ոչ թե հայերի, այլ մեր բոլոր համար։ Մենք հիշում ենք 1915 թվականին սպանված բոլոր հայերին»,- ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին