Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ են կայացել իրանահայ համայնքում

24 Ապրիլ, 2016 22:29
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ են կայացել իրանահայ համայնքում

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը նոր, առանցքային շեշտադրմամբ ոգեկոչվեց իրանահայ համայնքում: «Ալիք» օրաթերթը հայտնում է, որ իրանահայ համայնքում Արցախյան վերջին իրադարձությունների լույսի ներքո պահանջատիրական ոգին առավել համախմբված ու միասնական դառնալու հրամայական էր:

Ապրիլի 23-ի երեկոյան Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցին և եկեղեցուն կից տարածքը մարդաշատ է եղել: Նախ տեղի ունեցել հոգեհանգստյան արարողություն 1.5 միլիոն անմեղ նահատակների հոգիների խաղաղության համար, որին հետևել է ծաղիկների մատուցման արարողությունը:

Ավելի ուշ արդեն առաջնորդարանի շրջակայքում տեղի է ունեցել երիտասարդական բողոքի ցույց:

Ապրիլի 24-ի առավոտյան Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի ձեռամբ մատուցվելու է սուրբ պատարագ, պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել նաև բողոքի ցույց:

Ապրիլի 24-ի երեկոյան Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության «Սասունցի Դավիթ» սրահում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում:

 

Լրահոս

Դիտել ավելին