Կարևոր իրադարձություններ

«Ավրորա» մրցանակաբաշության «Սկզբունքային լրագրություն» մրցանակին արժանացել է New York Times-ի թղթակիցը

24 Ապրիլ, 2016 22:10
«Ավրորա» մրցանակաբաշության «Սկզբունքային լրագրություն» մրցանակին արժանացել է New York Times-ի թղթակիցը

«Ավրորա» մրցանակաբաշության ընթացքում «Սկզբունքային լրագրություն» մրցանակին արժանացել է New York Times-ի օտարերկրյա թղթակից Ռուկմինի Կալիմակին` աշխարհով մեկ մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ցուցաբերած բացառիկ նվիրման համար: «Սկզբունքային լրագրություն» նորաստեղծ մրցանակը ճանաչման է ար ժանացնում այն խիզախությունը, նվիրվածությունն ու ազդեցությունը, որը լրագրողը ցուցաբերում է թեժ եւ հումանիտար ճգնաժամային իրադրությունում գտնվող կետերից լրատվություն տրամադրելիս։ Մրցանակակիրը պետք է վտանգի մեջ գտնվող մարդկանց թշվառ կացությունը լուսաբանելու գործում բացառիկ խիզախություն ցուցաբերի:

«Կալիմակիի գործունեությունը լրագրության զորության փայլուն օրինակ է, քանի որ բեւեռում է աշխարհի ուշադրությունը անասելի բռնությունների վրա: րա գործը հույս է ներշնչում, որ զոհերն ի վերջո լսված ու պաշտպանված կլինեն»,- ասել է ICFJ նախագահ Ջոյս Բարնաթանը։

Կալիմակին բացահայտել է ԻԼԻՊ-ի կողմից սեռական ստրկության ինստիտուցիոնալացման սոսկալի փորձը, ցույց տվել, թե ինչպես է Սենեգալի ոսկու հանքերում երեխաների աշխատուժի շահագործումը կապվում շվեյցարական բանկերի հետ, եւ վերհանել Կոտ դ’Իվուարից մինչեւ Մալի կառավարությունների եւ ապստամբ խմբավորումների կողմից իրականացված կոտորածները։ Գիտակցելով, որ լրագրողների կյանքն այժմ առավել քան երբեւէ վտանգված է՝ նա շարունակել է գործել՝ առաջնորդվելով այլոց օգնելուշարժառիթներով։

«Որպես լրագրող՝ ես չեմ կարծում, որ դու երբեւէ համակողմանիորեն որոշում ես ինքդ քեզ վտանգի ենթարկել. դու ընդամենը քո գործն ես անում,– ասել է Կալիմակին,-իսկ պարգեւդ այն է, որ լրագրությունը նման է լապտերի, որն ուղղորդված լույս է սփռում հիմնախնդիրների, հանցագործությունների կամ պետական չարաշահումների վրա։ Ինձ համար սա մեծագույն պատիվ է, եւ ես համեստորեն ընդունում եմ այս մրցանակը՝ հուսով, որ իմ աշխատանքը կլուսավորի անգամ աշխարհի ամենամութ անկյունները»։

«Սկզբունքային լրագրություն» մրցանակը ծնվել է ICFJ լրագրողական կազմակերպության եւ 100 LIVES նախաձեռնության համագործակցությունից։ Վերջինս համաշխարհային նոր նախաձեռնություն է, որը փրկողների եւ փրկվածների բազմաթիվ պատմություններ վերհանելով՝ մեծարում է մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանում մարդասիրությունը։ 100 LIVES նախաձեռնությունը եւ «Ավրորա» մրցանակը հիմնվել են ի նշան երախտագիտության՝ ուղղված նրանց, ովքեր հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, վտանգի տակ դրեցին սեփական կյանքը, որպեսզի փրկեն հայերին։

«Լրագրությունն ամենազորեղ գործիքներից մեկն է, որը կարող ենք օգտագործել մարդկային տառապանքը լուսաբանելու եւ մեղմացնելու համար,- իր խոսքում ասաց 100 LIVES նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը,- Ռուկմինի Կալիմակին մարդկայնության դեմ գործված ոճիրները բացահայտելիս ցուցաբերել է բացառիկ, օրինակելի նվիրում։ Մենք հպարտ ենք, որ կարող ենք այժմ մեծարել մեր ժամանակների այն լրագրողներին, որոնց հետեւողականությունն ու աշխատանքի արդյունքը ոգեշնչում է այլոց գործելու եւ միջամտելու»։

 

Լրահոս

Դիտել ավելին