Կարևոր իրադարձություններ

«Ցյուրիխ»-ը պարտվել է. Արտյոմ Սիմոնյանը չի մասնակցել խաղին

24 Ապրիլ, 2016 22:08
«Ցյուրիխ»-ը պարտվել է. Արտյոմ Սիմոնյանը չի մասնակցել խաղին

Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «Ցյուրիխ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը, մրցակցի հարկի տակ ուժերը չափել է «Յանգ Բոյզ»-ի դեմ: «Ցյուրիխ»-ը չի կարողացել հյուրընկալվելիս հաջող հանդես գալ և պարտվել է խոշոր՝ 0:3 հաշվով:

Չնայած հայ ֆուտբոլիստն ընդգրկված է եղել «Ցյուրիխ»-ի՝ խաղին ներկայացված հայտացուցակում, սակայն այդպես էլ մարզչական շտաբի կողմից խաղաժամանակ չի ստացել:

Պարտությունից հետո «Ցյուրիխ»-ի մրցաշարային դրությունը բարդացել է, չնայած իր ակտիվում 30 միավոր ունենալով ակումբը դեռևս մնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին