Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող արարողություն է անցկացվել Ստամբուլի Հայդարփաշա կայարանում

24 Ապրիլ, 2016 21:18
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող արարողություն է անցկացվել Ստամբուլի Հայդարփաշա կայարանում

Ստամբուլի Հադարփաշա կայարանում, որտեղից 1915թ-ի ապրիլի 24-ին աքսորվեցին պոլսահայ բազմաթիվ մտավորականներ, այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն: Ինչպես հաղորդում է Demokrat Haber-ը, արարողությունը կազմակերպել էր Թուրքիայի Մարդու իրավունքների միություն կազմակերպությունը:

Միջոցառմանը մասնակցող երիտասարդները պաստառ էին պարզել, որի վրա գրված էր «Հայոց ցեղասպանություն. ճանաչում, դատապարտում, հատուցում»:

Արարողությանը ներկա գտնված ֆրանսիացի սենատոր Ֆիլիպ Կալտենբախը միջոցառումից մի շարք նկարներ է տեղադրել Թվիթերի իր միկրոբլոգում:

 

Լրահոս

Դիտել ավելին