Կարևոր իրադարձություններ

«Ռոման» ցանկանում է վաճառել Ջեկոյին և ձեռք բերել Ֆալկաոյին

24 Ապրիլ, 2016 20:14
«Ռոման» ցանկանում է վաճառել Ջեկոյին և ձեռք բերել Ֆալկաոյին
«Ռոմայի» հարձակվող Էդեն Ջեկոն, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի ակումբը: Հաղորդվում է, որ 30-ամյա բոսնիացի հարձակվողը, ով չի արդարացրել հռոմեացիների սպասելիքները, կարող է գնալ Չինաստան: Ջեկոյին փոխարինողի դերում «Ռոման» դիտարկում է «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին, հաղորդում է Football Italia-ն` հղում կատարելով Corriere dello Sport-ին: Գործարքի իրականցմանը կարող են խանգարել երկու հանգամանքներ. կոլումբիացու բարձր աշխատավարձը և Եվրոպական միության քաղաքացու անձնագրի բացակայությունը: Հիշեցնենք, որ Ֆալկաոն արդեն 2 տարի վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում: Նախ նա խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ ընթացիկ մրցաշրջանում Ռադամելը հանդես է գալիս «Չելսիի» կազմում:
 

Լրահոս

Դիտել ավելին