Կարևոր իրադարձություններ

Մերկելը և Օբաման սկսել են երկկողմ բանակցությունները

24 Ապրիլ, 2016 19:42
Մերկելը և Օբաման սկսել են երկկողմ բանակցությունները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկսել են երկկողմ բանակցությունները, հայտնում է RIA Novosti-ն: Դա ԱՄՆ նախագահի պաշտոնում Օբամայի հինգերորդ այցն է Գերմանիա:

Բանակցություններից առաջ Հերենհաուզենի ամրոցում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահին ընդունելու հանդիսավոր արարողությունը: Բունդեսվերի նվագախումբը կատարել է սկզբում՝ ԱՄՆ-ի, այնուհետև՝ Գերմանիայի օրհներգը:

Բանակցություններում քննարկվելու են Ուկրաինայի, Լիբիայի, Սիրիայի, ինչպես նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև Անդրատլանտյան առևտրի ազատ գոտու (TTIP) ստեղծման թեմաները:

Նախօրերին, սակայն, Spiegel պարբերականը Հանովերում առաջիկա հանդիպմանը ավելացրել է ևս մեկ թեմա` ԱՄՆ նախագահը Գերմանիայից կխնդրի ավելի շատ մասնակցություն ՆԱՏՕ-ի ծրագրերում` «Ռուսաստանին զսպելու» համար:

 

Լրահոս

Դիտել ավելին