Կարևոր իրադարձություններ

«Մեր երկիրը մեր երթևեկության նման է՝ հետիոտնը թքած ունի երթևեկության կանոնների վրա, վարորդը՝ հետիոտնի և այդ կանոնների, ոստիկանը՝ բոլորի վրա…». Ալեքսանդր Խաչատրյան

24 Ապրիլ, 2016 18:36
«Մեր երկիրը մեր երթևեկության նման է՝ հետիոտնը թքած ունի երթևեկության կանոնների վրա, վարորդը՝ հետիոտնի և այդ կանոնների, ոստիկանը՝ բոլորի վրա…». Ալեքսանդր Խաչատրյան

168.am-ը գրում է

«168 Ժամի» զրուցակիցն է թատրոնի ու կինոյի հայտնի դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է «Հայֆիլմ», «Մոսֆիլմ», «Լենֆիլմ», «Բելառուսֆիլմ», «Տաջիկֆիլմ» կինոստուդիաների մի շարք ֆիլմերում:

– Պարոն Խաչատրյան, ձեր վերջին ֆիլմերից մեկը «Վերջին բնակիչը» ֆիլմն է: Ի՞նչ կերպար էիք մարմնավորում ֆիլմում: Ինչպիսի՞ մարդ է ձեր հերոսը:

– Շատ բան տեսած մարդ է, մարդ, ով և՛ պատերազմ է տեսել, և՛ գերություն, և՛ խորհրդային աքսոր, և՛ մահվան շեմին է եղել, բայց այդ ամենով հանդերձ՝ չի կոտրվել, չի կորցրել մարդկային դեմքը, հավատը մարդու նկատմամբ և ամենակարևորը՝ բարությունը, և հիմա՝ նորից մի արհավիրք, որը նորից փորձության է ենթարկում իր մարդկային տեսակը, Աստծո պատվիրաններին մոտ լինելը և դրանց չդավաճանելը: Հերոսս մարդ է, որն ունի իր բարոյական սկզբունքները, հոգու պարտքի մեծ զգացողությունը: Հուսով եմ՝ հանդիսատեսին կկարողանամ հասցնել իմ ասածի մի մասը: Չգիտեմ՝ որքանո՞վ եմ կարողացել այդ ամենը հասցնել հանդիսատեսին, դա ցույց կտա ֆիլմը: Ֆիլմը բարության մասին է: Չեմ ուզում ասել, որ մենք ֆիլմով ցանկացել ենք պարտադրել մտածելակերպ, ապրելակերպ: Ուզում ենք մտերմիկ խոսել մարդկանց հետ այդ մասին:

– Հայտնի է, որ Ղարաբաղի բարբառն եք սովորել ձեր հերոսի կերպարը ճշմարիտ մատուցելու համար:

– Աշխատել եմ յուրացնել Ղարաբաղի բարբառը: Կարծում եմ՝ ճիշտ է՝ կոլորիտի առումով, և՝ ոչ միայն, որովհետև դա էլ է մեր լեզուն, դա էլ է մերը: Եվ, քանի որ ֆիլմը նկարահանվում էր Ղարաբաղում և Ղարաբաղի իրադարձությունների մասին էր, ճիշտ կլիներ, որ խոսեինք Ղարաբաղի բարբառով:

Alexandr Xachatryan (4)

– Ինչպե՞ս ստացվեց ֆիլմում նկարահանվելու առաջարկը:

– Ֆիլմում նկարահանվելու առաջարկը ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն արեց Ամերիկայում՝ «Թևանիկի» պրեմիերայի ժամանակ: Ցանկացա սցենարը կարդալ և շատ հավանեցի: Առանց երկար-բարակ մտածելու՝ համաձայնեցի: Կերպարն ինձ շատ դուր եկավ: Հետաքրքիր էր, թե ինձ մոտ ինչքանով կստացվի, որքանով կկարողանամ այդ քչախոս ու շատ «սարթ» թվացող, բայց շատ փխրուն մարդուն ներկայացնել: Ֆիլմում դեռ պատերազմը չի սկսվել, բայց արդեն եղել էին Բաքուն և Սումգայիթը, և սկսվել էր հայկական գյուղերի հայաթափումը:

– Ի՞նչ տպավորություն ստացաք՝ այս ֆիլմի վրա աշխատելիս:

– Ես սիրում եմ երիտասարդների հետ աշխատել, հատկապես՝ շնորհալի երիտասարդների, բարեբախտաբար, ողջ խումբն էր շնորհալի ու նվիրված իրենց գործին:

– Պարոն Խաչատրյան, վաղուց եք եկել Հայաստան, ի՞նչ նախագծերում եք ներգրավված ներկայում:

– Հիմա նկարահանվում եմ «Պանարմենիան մեդիայի» «Առաջնորդները» սերիալում: Չգիտեմ՝ որքան կտևի սերիալը: Կարծում եմ՝ մինչև տարեվերջ:

– Սերիալները մեզանում շատ են քննադատվում, քննադատվում են սերիալների որակը, դերասանական կազմը: Դժվար չէ՞, երբ պրոֆեսիոնալների կողքին խաղում են ոչ դերասանները:

Alexandr Xachatryan (2)

Շարունակությունը՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին