Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում կազմակերպվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ

24 Ապրիլ, 2016 18:34
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում կազմակերպվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ

Ֆրանսիայի հայությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, մի շարք ֆրանսիացի օրենսդիրներ սկաուտների, ֆրանսիացի ժանդարմների ուղեկցությամբ երթով անցել են Ելիսեյան դաշտերով դեպի հաղթանակի կամար և ծաղիկներ դրել անմար կրակի մոտ: Փարիզում երթին մասնակցել են նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննեսյանը, Ֆրանսիայի հայկական կազմակարեպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը, Մուրադ Փափազյան և այլք:

Հիշատակի միջոցառումներ են անցկացվել նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում, մասնավորապես Վալանսում, Լիոնում, Մարսելում և այլ վայրերում:  

 

Լրահոս

Դիտել ավելին