Կարևոր իրադարձություններ

Մի քանի տասնյակ մոնրեալցիներ ուղղվել են Օտտավա՝ Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար

24 Ապրիլ, 2016 18:31
Մի քանի տասնյակ մոնրեալցիներ ուղղվել են Օտտավա՝ Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար

Մի քանի տասնյակ մոնրեալցիներ կիրակի առավոտյան ուղղվել են Օտտավա՝ Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար, հայտնում է CBC News-ը:

Նրանք կմիանան մյուս հայերին Խորհրդարանական բլրի մոտ մինչև Թուրքիայի դեսպանատան դեմ երթը, որտեղ կբողոքեն Հայոց ցեղասպանությունը չճանաչելու Թուրքիայի քաղաքականության դեմ:

«Դա ուխտագնացության նման բան է,- ասել է Կանադայի հայկական ազգային հանձնաժողովի անդամ Լորի Աբրաքյանը լրատվամիջոցին,-մենք ամեն տարի հավաքվում ենք Օտավայում: Մենք այդպես մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին և նաև ցույց ենք տալիս, որ հայերը դեռ կենդանի են, և որ մենք դեռ արդարություն ենք պահանջում մեր զոհերի նկատմամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին