Կարևոր իրադարձություններ

Յուրաքանչյուրը կցանկանար իր թիմում տեսնել Ռոնալդուին. Պելեգրինի

24 Ապրիլ, 2016 18:28
Յուրաքանչյուրը կցանկանար իր թիմում տեսնել Ռոնալդուին. Պելեգրինի

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի մասին: Մասնագետը նշել է, որ «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստներից իր թիմում կցանկանար տեսնել Ռոնլադուին:

««Ռեալ»-ից «Սիթի»-ի կազմում կցանկանայի տեսնել Ռոնալդուին: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով մեծ ազդեցություն ունի խաղի վրա: Կարող եք քննադատել Քրիշտիանուին որքան ցանկանաք, սակայն նա իսկական պրոֆեսիոնալ է, բարձրակարգ խաղացող: Յուրաքանչյուրը կցանկանար իր թիմում տեսնել Ռոնալդուին»,- Goal. com-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթի»-ի և «Ռեալ»-ի առաջին դիմակայությունը կկայանա ապրիլի 26-ին, պատասխան հանդիպումը` մայիսի 4-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին