Կարևոր իրադարձություններ

Իրանն այս տարի առգրավել է գրեթե 500 տոննա թմրանյութ

26 Հոկտեմբեր, 2015 23:00
Իրանն այս տարի առգրավել է գրեթե 500 տոննա թմրանյութ

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի անվտանգության ուժերը 2015 թվականի առաջին 9 ամիսներին առգրավել են գրեթե 500 տոննա թմրանյութ։ Այդ մասին Թեհրանում հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին։

«Միայն ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին իրանական անվտանգության ուժերն առգրավել են ավելի քան 479 տոննա թմրանյութ։ Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է թմրավաճառների բանդայի ավելի քան 2000 ներկայացուցիչ։
Յուրաքանչյուր տարի Իրանն այրում է թմրավաճառներից խլված ավելի քան 60 տոննա թմրանյութ։ Դա լավագույնս ցուցադրում է այդ չարիքի դեմ պայքարելու մեր վճռականությունը։ Թմրաբիզնեսի դեմ պայքարն իրանական գանձարանի համար տարեկան արժենում է 1 միլիարդ դոլար»,- ասել է Ֆազլին ։

 

Լրահոս

Դիտել ավելին