Կարևոր իրադարձություններ

Ատլետիկը վերջին րոպեներին փրկվել է 0:2 հաշվով պարտությունից (տեսանյութ)

24 Ապրիլ, 2016 17:52
Ատլետիկը վերջին րոպեներին փրկվել է 0:2 հաշվով պարտությունից (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի շրջանակում Բիլբաոյի «Ատլետիկը» հյուրընկալվել է վերջին տեղում ընթացող «Լևանտեին»:

 

Վալենսիական թիմը հաշվի մեջ առաջ է եղել Վիկտոր Կասադեուսի գոլի ու Խաբիեր Էչեիտայի ինքնագոլի շնորհիվ, սակայն չի կարողացել պահպանել առավելությունը: Խաղի 88-րդ ու 90+1-րդ րոպեներին բասկյան թիմի կիսապաշտպաներ Մարկել Սուասետան ու Միկել Սան Խոսեն, Ինյակի Ուիլյամսի փոխանցումների շնորհիվ, հավասարացրել են հաշիվը: Գրանցվել է ոչ-ոքի` 2:2:

 

Այս ոչ-ոքիի շնորհիվ «Ատլետիկը» վաստակեց 55 միավոր և 5-րդ տեղի համար պայքարում 1 միավորով առաջ պոկվեց «Սելտայից», որն այս տուրում իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Լևանտեն» 29 միավորով մնաց վերջին հորիզոնականում:

 

Իսպանիայի առաջնություն. 35-րդ տուր


«Լևանտե» – «Ատլետիկ»` 2:2


Գոլերը. Կասադեուս (13), Էչեիտա (68, ինքնագոլ) – Սուսաետա (88), Սան Խոսե (90+1)

 

Լրահոս

Դիտել ավելին