Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524
    530

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

Իրաքում մոտ 30 շիա աշխարհազորային է զոհվել քրդերի հետ բախման արդյունքում

24 Ապրիլ, 2016 17:47
Իրաքում մոտ 30 շիա աշխարհազորային է զոհվել քրդերի հետ բախման արդյունքում

Իրաքի «փեշմերգայի» քրդական ռազմականացված ինքնապաշտպանական ջոկատի հետ բախումների արդյունքում մոտ 30 շիական աշխարհազորային է զոհվել:  ՏԱՍՍ-ը գրում է, որ «Sky News Arabia» հեռուստաալիքը հայտնել է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պ այքարում զգալի նշանակություն ունեցող երկու կողմերի միջև զինված բախումների մասին: Դրանք տեղի են ունեցել երկրի հյուսիսում՝ Թուզ-Հուրմաթու շրջանում, որտեղ բնակվում են քրդեր, արաբներ ու թուրքմեններ: Տեղեկությունների համաձայն՝ շիական աշխարհազորայինների հրամանատարությունը և «փեշմերգան» բախումների դադարեցման և հաշտության հայտարարման նպատակով պայմանավորվել են հրատապ հանդիպել:

Շիական ազգային աշխարհազորայինները Իրաքի հարավում դարձել են ԻՊ-ի դեմ պայքարող հիմնական ուժերից մեկը: Մասնավորապես, նրանց շնորհիվ նախորդ տարվա մայիսին ազատագրվել է Սալահ-էդ-Դին նահանգի վարչական կենտրոն Թիքրիթ քաղաքը: «Փեշմերգան» իր հերթին ամենաակտիվ դիմադրությունն է ցուցաբերում ծայրահեղականների դեմ հյուսիսում՝ այդ թվում և Իրաքյան Քուրդիստանում:

Լրահոս

Դիտել ավելին