Կարևոր իրադարձություններ

Եվս 3 հաղթանակ, և մենք չեմպիոն կդառնանք. այդպես էլ կլինի. Լուիս Էնրիկե

24 Ապրիլ, 2016 17:47
Եվս 3 հաղթանակ, և մենք չեմպիոն կդառնանք. այդպես էլ կլինի. Լուիս Էնրիկե

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Խիխոնի «Սպորտինգ»-ի նկատմամբ 6:0 հաշվով հաղթանակը:

«Չեմ կարծում, որ վերջին 3 տուրում առաջատարներից որևէ մեկը միավորներ կկորցնի: Մենք, «Ատլետիկո»-ն ու «Ռեալ»-ը կհաղթենք բոլոր խաղերում: Չնայած՝ ուրիշների մասին չենք մտածում: Եվս 3 հաղթանակ, և մենք չեմպիոն կդառնանք: Այդպես էլ կլինի:

Նեյմա՞րը. այո, միգուցե նա լավ մարզավիճակում չէ: Բայց նա անում է հնարավորը, անգամ եթե ոչինչ չի ստացվում: Երկրպագուները վանկարկում էին նրա անունը, որպեսզի սատարեն:

Լավատեսորեն եմ տրամադրված: Խաղացողներս հաղթահարեցին բարդ իրավիճակը»,- հայտարարել է Էնրիկեն:

 

Լրահոս

Դիտել ավելին