Կարևոր իրադարձություններ

Ցեղասպանության վերաբերյալ բանավեճը բարդ դրության մեջ է դնում Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները. DW

24 Ապրիլ, 2016 17:11
Ցեղասպանության վերաբերյալ բանավեճը բարդ դրության մեջ է դնում Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները. DW

Ապրիլի 24-ին հիշատակվում է իրադարձությունների 101-ամյա տարելիցը, որոնք շատ պատմաբաններ և մի քանի տասնյակ երկրներ ճանաչում են որպես Հայոց ցեղասպանություն, և եթե կյանքի կոչվի Գերմանիայում իշխող Քրիստոնյա դեմոկրատների և նրանց բավարական քույր կուսակցության՝ Քրիստոնյա սոցիալական միության կողմից համաձայնեցված ծրագիրը, Գերմանիան նույնպես այն կարող է ճանաչել, կամ առնվազն քննարկել ճանաչումը՝ կրկին, գրում է Deutsche Welle-ն:
 

Իշխող կոալիցիան նման որոշում է կայացրել, երբ ընդդիմադիր Կանաչները փետրվար ամսին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև են ներկայացրել: Իշխող կոալիցիան համաձայնել է աշխատել համատեղ բանաձևի վրա: Ինչպես գրում է կայքը, դա լավ ժամանակ էր կանցլեր Անգելա Մերկելի և ԵՄ-ում նրա գործընկերների համար մարտի կարևոր վեհաժողովից առաջ, որտեղ պետք է համաձայնություն ձեռք բերվեր Թուրքիայի հետ փախստականների արտահանձնման հարցի վերաբերյալ:
 

Նշվում է, որ Բունդեսթագում բանավեճը տեղի կունենա հունիսի 2-ին՝ Կանաչների և իշխանության միջև ապրիլին ձեռք բերված համաձայնության համաձայն:


Ռազմավարական պատճառներով՝ իշխող կոալիցիան նախընտրել է չքվեարկել բանաձևի հարցով անցած ապրիլին և ևս մեկ անգամ հոկտեմբերին՝ խուսափելու Թուրքիայի հետ առերեսվելուց այն ժամանակ, երբ տեղահանված մարդկանց մեծ քանակություն անցնում է երկրով Գերմանիա և Եվրամիություն հասնելու համար:
 

Այն փաստը, որ այժմ Գերմանիան և ԵՄ-ն Թուրքիայի հետ փախստականների հարցով համաձայնագիր են ստորագրել, մի համաձայնագիր, որից Անկարայի պաշտոնյաները պարբերաբար սպառնում են դուրս գալ, լրացուցիչ ճնշում է գործադրում Մերկելի կառավարության վրա:
 

Հաշվի առնելով փախստականների և արտահանձնումների հարցով Թուրքիայի համագործակցության անհրաժեշտությունը՝ հայտնի չէ, թե ինչպես կընթանա հունիսին նախատեսվող քվեարկությունը, և արդյոք այն տեղի կունենա: Այնուամենայնիվ, խուսափելը Մերկելին կդնի լրացուցիչ քննադատության տակ, որ նա Թուրքիայի նկատմամբ ստորաքարշություն է անում:

 

Լրահոս

Դիտել ավելին