Կարևոր իրադարձություններ

Օզդեմիրը Բունդեսթագում Ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հույս է հայտնել

24 Ապրիլ, 2016 17:07
Օզդեմիրը Բունդեսթագում Ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հույս է հայտնել

Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Նա տեղադրել է նախորդ տարի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու իր լուսանկարը և հույս հայտնել, որ հունիսին Բունդեսթագն ի վերջո կընդունի Ցեղասպանության մասին բանաձևը:

«Ապրիլի 24-ը 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների, արամեացիների, քաղդեացիների, ինչպես նաև քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի օրն է: Վերջապես կան նախանշանները, որ Բունդեսթագում հունիսի 2-ին կընդունվի Ցեղասպանությունը և Գերմանիայի պատասխանատվությունը ճանաչող համատեղ բանաձևը»,- գրել է Օզդեմիրը թողնելով #Aghet հաշթագը:

Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ևկանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի Դաշնության Նախագահ Յոահիմ Գաուկն 2015թ. ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայանացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել:

2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև: Բունդեսթագի նախագահՆորբերթ Լամերթը 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն: Այդ օրը, սակայն, քվեարկություն չկայացավ:

 

Լրահոս

Դիտել ավելին