Կարևոր իրադարձություններ

100 տարի անց Թուրքիան կրկին ցեղասպանություն է իրագործում՝ քուրդ ժողովրդի նկատմամբ. Կնյազ Հասանովը

24 Ապրիլ, 2016 17:02
100 տարի անց Թուրքիան կրկին ցեղասպանություն է իրագործում՝ քուրդ ժողովրդի նկատմամբ. Կնյազ Հասանովը

Քրդական համայնքի խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող այցից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե 100 տարի անց Թուրքիայի իշխանությունները կրկին ցեղասպանություն են իրականացնում, այս անգամ արդեն քուրդ ժողովրդի նկատմամբ:


«Անցել է 101 տարի այն օրվանից, երբ Օսմանյան կայսրությունը, երիտթուրքների կառավարությունը ոչնչացեց 1,5 մլն հայերի  և կատարեց Ցեղասպանություն, և այսօր 100 տարի անց ցեղասպանություն է կատարվում մեր քուրդ ժողովրդի նկատմամբ: Արդեն 6-7 ամիս է, որ թուրքական իշխանությունները քրդաբնակ գյուղերը ոչնչացնում են, քանդում են և կատարում են ցեղասպանություն քուրդ ժողովրդի նկատմամբ»,- ասաց նա:


Կնյազ Հասանովը իր կոչն ուղղեց միջազգային հանրությանը: «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գերտերություններին՝ բռնեն թուրքական իշխանությունների մարդասպան,  ցեղասպան, արյունոտ ձեռքը, և թող միջազգային հանրությունը մի կողմ թողնի իր նավթային շահը և զբաղվի այդ ցեղասպան պետությամբ, որ 100 տարի մեկ իրենց մեջ ապրող ժողովուրդներին ոչնչացնելու փորձեր են անում»,-ասաց նա:
 

 

Լրահոս

Դիտել ավելին