Կարևոր իրադարձություններ

Բաղդադում պայթյունի արդյունքում մահացել է առնվազն 9 մարդ

24 Ապրիլ, 2016 17:01
Բաղդադում պայթյունի արդյունքում մահացել է առնվազն 9 մարդ

Իրաքի մայրաքաղաքի հյուսիսում՝ բլոկպոստերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. մահացել է առնվազն 9 մարդ, 28-ից ոչ պակասն ստացել է վնասվածքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հղում տալով Reuters-ին՝ գրում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ հարձակումն իրականացրել է ականապատ մեքենայով մա հապարտը:

Տվյալ պահի դրությամբ ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկն իր վրա չի վերցրել պատասխանատվությունը պայթյունի համար:

Ուրբաթ օրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Բաղդադի շիիթական մզկիթներից մեկում հարձակում են իրականացրել: Մզկիթում հավաքված բազմությունը եկել էր աղոթելու, նրանցից 9 մարդ մահացել է:

Իրաքում ՄԱԿ-ի աջակցության առաքելության վերջին զեկույցի համաձայն՝ փետրվարին արաբական հանրապետությունում ռազմական գործողությունների և ահաբեկչության զոհ են դարձել 670 մարդ, ևս 1290-ը տուժել են:

 

Լրահոս

Դիտել ավելին