Կարևոր իրադարձություններ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կարծում է, որ ռուս-հայկական հարաբերությունները շատ դժվար է սասանել

24 Ապրիլ, 2016 16:54
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կարծում է, որ ռուս-հայկական հարաբերությունները շատ դժվար է սասանել

Ռուս-հայկական հարաբերությունները շատ դժվար է սասանել: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, լրագրողներին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Ծիծեռնակաբերդ այցից հետո:

«Մենք հիանալի հարաբերություններ ունենք, մեր երկրների ղեկավարները մշտական կապ են պահպանում, և ես մտածում եմ, որ այդպես միշտ կլինի»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ կարող են ծագել ինչ-որ վիրավորանքներ, թերհասկացումներ, սակայն դա բոլորովին էլ չի նշանակում, որ ռուս-հայկական հարաբերությունները անցում կկատարեն այլ փուլի: «Այսօր գերակշռում են, իհարկե, զգացմունքները, սակայն ռուս-հայկական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմություն, շատ դժվար է սասանել»,- ասել է ռուս դիվանագետը:

Վոլինկինը նաև նշել է, որ Ռուսաստանը հարաբերություններ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի հետ: «Այստեղ … բանն այն է, որ Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակից է, իսկ Ադրբեջանը` ռազմավարական գործընկեր»,- նշել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին