Կարևոր իրադարձություններ

Մրցույթ` Ֆիլմի լավագույն գաղափարի համար

24 Ապրիլ, 2016 16:46
Մրցույթ` Ֆիլմի լավագույն գաղափարի համար

REC պրոդյուսերական անկախ ըներությունը, որը փնտրում է օրիգինալ մտքեր և զբաղվում է դրանց իրականացմամբ, անցկացնում է մրցույթ` ֆիլմի լավագույն գաղափարի համար: Բացի դրամական մրցանակից (100 հազար ռուբլի) հաղթողը կստանա իր գաղափարը իրագործելու հնարավորություն և կմասնակցի ֆիլմի նկարահանումներին: Եզրափակիչ փուլ անցած մասնակցիներին որոշում է ժյուրին, որի կազմի մեջ մտնում են Ռուսաստանի լավագույն ռեժիսորները և դերասանները, ինչպիսիք են Անդրեյ Զվյագինցևը և Ինգեբորգա Դապկունայտեն:

Հաղթողի անունը հայտնի դառնալուն պես, պրոդյուսերների թիմը անցնում է նախագծի իրականացման աշխատանքներին: Երաշխավորվում է ֆիլմի ստեղծման բոլոր փուլերի լիարժեք ֆինանսավորումը, որը տրամադրվում է REC-ի ներդրողների և գործընկերների կողմից (օրինակ` Yellow, Black and White ընկերությունը):

Կազմակերպիչները հարգում են մասնակիցներին և երբեք չեն օգտագործի վերջիններիս աշխատանքներն առանց թուլտվության և մրցույթի հաղթողը միշտ պահպանում է հեղինակային իրավունքը:

Ինչպես մասնակցել

Կարող են մասնակցել բոլորը: Տարիքային սահմանափակում չկա: Մեկ անձը կարող է ներկայացնել մեկից ավելի դիմում:

Ժանրերը

Ընդունվում եմ ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական ֆիլմերի դիմումներ: Ժանրը սկզբունքային նշանակություն չունի:

Չափանիշներ

REC-ը փնտրում է այնպիսի գաղափարներ, որոնք, անկախ ժանրից, ոգեշնչեն, նոր զգացողություններ պարգևեն և ստիպեն մտածել:

Անցկացման ամսաթվերը

Առաջին մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016թ. նոյեմբերի 1-ը: Խորհուրդ է տրվում դիմումները նախապես ուղարկել: Մրցույթի արդյունքները կամփոփվեն հայտերի ընդունման ավարտից 30 օր հետո:

Ներկայացնել դիմումը

Մրցույթին մասնակցելու համար պետք է լրացնել թերթիկը և կից ներկայացնել նախագիծը:

Հաղթողները

Մրցույթի հաղթողին որոշում են ժյուրիի անդամները: Short-list-ը կհրապարակվի հայտերի ընդունման ավարտից 2 շաբաթ անց, իսկ հաղթողի անունը հայտնի կդառնա 2016թ. դեկտեմբերի 1-ին:

Մրցույթին մասնակցությունը բացարձակապես անվճար է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

 

Լրահոս

Դիտել ավելին