Կարևոր իրադարձություններ

Պատանի ազատ ոճայինները որոշեցին Հայաստանի չեմպիոններին

24 Ապրիլ, 2016 16:45
Պատանի ազատ ոճայինները որոշեցին Հայաստանի չեմպիոններին

Ապրիլի 21-23-ը Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին Հայաստանի տարբեր մարզերի 200-ից ավելի ըմբիշներ: Ինչպես նշեց ազատ ըմբշամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանը, բացառությամբ 100 կգ քաշային կարգի, հիմնականում սպասված ըմբիշներն են չեմպիոն դարձել:

Հայրապետյանը տեղեկացրեց նաև, որ առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները մայիսի սկզբից կսկսեն ուսումնամարզական հավաքները և կնախապատրաստվեն հուլիսի կեսերին Շվեդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: ,-ասաց հավաքականի գլխավոր մարզիչը: Իսկ այս տարվա պատանիների Հայաստանի չեմպիոն հռչակվել են հետևյալ ըմբիշները. 42 կգ՝ Զոհրաբ Փաշինյան, «Դինամո» 46 կգ՝ Ռազմիկ Պապիկյան, ՕՀՔ 50 կգ՝ Հարություն Մանուկյան, Ջրվեժ 54 կգ՝ Արսեն Հարությունյան, ՕՀՔ, Մասիս 58 կգ՝ Վազգեն Թեվանյան, Արտաշատ 63 կգ՝ Արման Անդրեասյան, Արտաշատ 69 կգ՝ Գեղամ Գալստյան, Արտաշատ 76 կգ՝ Արման Ավագյան, ՕՀՔ, Փարպի 85 կգ՝ Մհեր Մարկոսյան, Վանաձոր 100 կգ՝ Աշոտ Ռուշանյան, ՕՀՔ, Գառնի

Լրահոս

Դիտել ավելին