Կարևոր իրադարձություններ

Բարաք Օբաման աշխատանքային այցով ժամանել է Հանովեր

24 Ապրիլ, 2016 16:02
Բարաք Օբաման աշխատանքային այցով ժամանել է Հանովեր

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աշխատանքնային այցով ժամանել է Գերմանիա, տեղեկացնում է RIA Novosti-ն:

Օբաման կիրակի օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Հանովերում կբացի արդյունաբերական տոնավաճառը: Տեխնոլոգիական և արդյունաբերական ներդրումների հանովերյան տոնավաճառը համարվում է աշխարհում մեծագույնը. այս տարի միջոցառման գործընկեր երկիր է համարվում նաև ԱՄՆ-ն:

Օբաման Գերմանիա է ժամանել իր համաշխարհային շրջագայության շրջանակներում: Նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել 12.41-ին: Օբաման ինքնաթիռից իջել է մենակ, առանց կնոջ՝ Միշելի: Նախօրեին Օբաման և իր կինը Քեմբրիջի դուքս ու դքսուհի Ուիլյամի և Քեյթի հրավերով ընթրել են Լոնդոնի Քենսինգթոնյան դղյակում:

 

Լրահոս

Դիտել ավելին