Կարևոր իրադարձություններ

Կամչատկայի Կլյուչեվսկայա հրաբուխը 6 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել

24 Ապրիլ, 2016 15:45
Կամչատկայի Կլյուչեվսկայա հրաբուխը 6 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել

Կամչատկայի Կլյուչեվսկայա հրաբուխը ծովի մակարդակից 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել: Այն Երվրասիայում գործող հրաբուխներից ամենաբարձրն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ն այդ մասին գրել է՝ տեղեկանալով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից:

Ժայթքումը տեղի է ունեցել լույս կիրակի գիշերը՝ ապրիլի 24-ին: Արդեն առավոտյան արբանյակային տվյալներով ֆիքսվել է մոխրի ամպ, որը հրաբխից մոտ 200 կմ հեռացել է դեպի հարավ-արևմուտք՝ Օխոտյան ծով: Ամպի ծավալը կազմել է 1250 քմ: Կեսօրին մոխրի ամպը հրաբխից հեռացել է 453 կմ:

Կամչատկայի ԱԻՆ վարչությունից տեղեկացնում են, որ մոխրի տեղումներ չեն գրանցվել:

 

Լրահոս

Դիտել ավելին