Կարևոր իրադարձություններ

Հռոմում ձերբակալվել է ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող անձ

24 Ապրիլ, 2016 15:42
Հռոմում ձերբակալվել է ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող անձ

Պակիստանյան ծագում ունեցող Բրիտանիայի քաղաքացին ձերբակալվել է Իտալիայի մայրաքաղաքում տեղական իրավապահ մարմինների կողմից: Նրան կասկածում են ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ 34-ամյա տղամարդուն տեղափոխել են մայրաքաղաքի «Ռեջինա Քոելի» բանտը:

Երբ կասկածյալին կանգնեցրել են փաստաթղթերը ստուգելու համար, նա այլ մարդու բրիտանական անձնագիր է ներկայացրել: Ոստիկանությունը պարզել է, որ անձը Միացյալ Թագավորությունում գտնվում է հետախուզման մեջ: Իր հետ մեծ գումար ունեցող կասկածյալը չի կարողացել հիմնավորել Իտալիայում իր գտնվելը: Հետաքննությամբ զբաղվում է ոստիկանության հատուկ ստորաբաժանումը՝ Ինտերպոլի հետ համագործակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին