Կարևոր իրադարձություններ

Հոլանդացի կին լրագրողին Թուրքիայում ձերբակալել են Էրդողանին վիրավորելու համար

24 Ապրիլ, 2016 15:37
Հոլանդացի կին լրագրողին Թուրքիայում ձերբակալել են Էրդողանին վիրավորելու համար

Էբրու Ումարը, ով թուրքական ծագումով Նիդերլանդների քաղաքացի է,  Քուշադաս քաղաքի ոստիկանական բաժանմունք է տարվել: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում տալով «The Guardian»-ին:

Կին լրագրողը, ով աշխատում է տեղական «Մետրո» թերթի խմբագրությունում որպես թղթակից, իրեն թույլ է տվել անպարկեշտ արտահայտություններ անել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Լրագրողն Էրդողանին բռնապետ է անվանել իր վերջին հրապարակման մեջ: Նմանատիպ արտահայտություններ նա արել է նաև թվիթթերյան իր էջի գրառման մեջ:

 

Էրդողանի նկատմամբ նման վերաբերմունք ցույց տալու և քննադատելու պատճառը էլեկտրոնային նամակի հետ կապված սկանդալն է, որը իբրև թե Ռոտերդամում Թուրքիայի դեսպանատունն է ուղարկել: Այն հասցեագրված է եղել քաղաքի թուրքական կազմակերպություններին: Նրանում խնդրվում էր դիվանագետներին իրազեկել ԶԼՄ-ների և սոցկայքերի հրապարակումների մասին, որոնք վիրավորում են Անկարային:

Էմբրու Ումարը դեռևս ոստիկանական բաժանմունքում է: Նա կապ է պահպանում իր փաստաբանի հետ: 

Էրդողանի անվան հետ կապված դատական գործընթացները մեր օրերում եզակի երևույթ չեն:

 

Լրահոս

Դիտել ավելին