Կարևոր իրադարձություններ

Հիշատակի համերգ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մուտքի մոտ

24 Ապրիլ, 2016 15:24
Հիշատակի համերգ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մուտքի մոտ

Այսօր ժամը 17:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր մուտքի մոտ (Ազատության հրապարակի կողմից), ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի, օպերային թատրոնի երգչախմբի կողմից կներկայացվեն հոգևոր երգեր:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ծրագրում կներկայացվեն Կոմիտասի և Մակար Եկմալյանի ստեղծագործություններից: Գլխավոր խմբավարն է  Ռադիկ Մելիքյանը, խմբավարը՝ Զոյա Կարապետյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին