Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    513
    520

  • EUR

    607,5
    619,5

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս ազատվել ոտքերի անոթային ցանցից և որո՞նք են վտանգները

25 Ապրիլ, 2016 00:37
Ինչպե՞ս ազատվել ոտքերի անոթային ցանցից և որո՞նք են վտանգները

Շատ կանայք բողոքում են ոտքերի խնդիրներից՝ մասնավորապես ոտքերի վրա առաջացած անոթային աստղիկներից կամ երակային ցանցից, որի արդյունքում ոտքերը ոչ էսթետիկ տեսք են ստանում:

Անոթային աստղիկներ

Մաշկի վրա երակների բարակ ցանցի առաջացումը, որը նման է աստղիկների, խոսում է ստորին վերջույթներում արյան հոսքի խանգարման մասին և պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն:

Սովորաբար դրանք հայտնվում են վարիկոզային հիվանդության վաղ փուլերում, երբ որոշ երակներում խանգարվում է արյան շրջանառությունը:

Նույնիսկ փոքրիկ անոթների ձգումն արդեն ահազանգ է, որ ոտքերում կա արյան շրջանառության խանգարում և խցանման երևույթներ: Սա կարող է առաջ բերել լուրջ բարդություններ՝ բորբոքում և երակների թրոմբոզ:

Ինչպե՞ս են առաջանում անոթային խնդիրները

Անոթային խնդիրների առաջացման առաջին պատճառը ժառանգականությունն է:  Անոթային աստղիկների առաջացման պատճառ կարող են լինել նաև հորմոնային ֆոնի խնդիրները: Այստեղ դեր ունի նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը՝ սպորտը, պրոֆեսիանալ պարերը, ծանրություն բարձրացնելը, ոտքերի վրա երկար կանգնելը: Արյան խցանման կամ դրանց երկարատև հոսքի պատճառով անոթները կարող են չդիմանալ ճնշմանը, ինչի հետևանքով անոթների պատերը լայնանում են և անցնում մաշկի տակ:

Ինչպե՞ս ազատվել երակային ցանցից

Նախ և առաջ պետք է այցելել անոթաբանի կամ ֆլեբոլոգի: Սովորաբար նշանակվում է մի քանի ընդհանուր պրոցեդուրա վարիկոզային հիվանդության բուժման կամ կանխարգելման համար, օրինակ, դեղամիջոցներ երակների պատերը ամրացնելու համար, մերսումներ, հատուկ ներքնազգեստ և զուգագուլպաներ, ինչպես նաև երակների  թերությունների վերացման վիրահատական և կոսմետոլոգիական միջամտություններ:

Սակայն արտաքին դրսևորումները բուժելը առանց հիվանդության ներքին պատճառները վերացնելու ճիշտ չէ և սպառնում է խնդրի կրկնությամբ: Այդ պատճառով ֆլեբելոգը նախ պետք է բուժի խոշոր թերություններն ու վարիկոզի բարդացումները, իսկ կոսմետոլոգը հիվանդության հիմնական բուժումից հետո  պայքարում է կոսմետիկ փոքր թերություններ դեմ՝ աստղիկներ, մանր երակներ:

 

Կոսմետոլոգներն աշխատում են երկուսից հինգ միլիմետրանոց թերությունների հետ, իսկ ավելի խոշոր թերությունները վերացնում է ֆլեբոլոգը անոթների սկլերոզացման մեթոդով: Ավելի խոշոր երակների դեպքում միայն կոսմետոլոգիան արդյունավետ չէ, նախ անհրաժեշտ է բուժել կամ վերացնել վարիկոզային երակները:

Միկրոթերմոկոագուլյացիա

Պրոֆեսիոնալ կոսմետոլոգներն ոտքերի անոթային ցանցի վերացման համար ունեն մի քանի մեթոդներ: Առաջին հերթին դա միկրոթերմոկոագուլյացիան է:
Երակների մեջ ուղղվում է բարձր հաճախականության էլեկտրական հոսանք, արդյունքում անոթը ներսից փակվում է: Պրոցեդուրան գրեթե անցավ է: Լավ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է երեքից վեց պրոցեդուրա մեկ ամիս ինտերվալներով:

Գոյություն ունի անոթային ցանի վերացման ավելի ժամանակակից մեթոդ՝ անոթների լազերային կոագուլյացիա: Այս մեթոդի հիմքում  ընկած է անոթի փակումը լազերի ազդեցության տակ: Բուժումն արվում է կուրսերով, և ամբողջ պրոցեդուրան տևում է երեք ամսից մինչև կես տարի:
Երկու մեթոդներն իրենց արդյունավետությամբ հավասարազոր են: Լազերային պրոցեդուրայի առավելությունը վնասվածքների ու ծակոցների բացակայությունն է: Պրոցեդուրայից հետո ոչ մի հետք չի մնում, և կարելի է սովորական կյանք վարել առանց սահմանափակումների:

Առավել վտանգավոր դեպքերը

Եթե մաշկի թերությունները չափազանց վառ են արտահայտված, ապա անհրաժեշտ է խորհրդակցել վիրաբույժի հետ: Հնարավոր է, որ վերջինս նշանակի սկլերոթերապիա: Սա այն մեթոդն է, երբ երակի ներսում հատուկ նյութ է ներթափանցում, որն ամբողջովին կպցնում է երակի պատերը: Արդյունքում այն դատարկվում է և դառնում անտեսանելի:

Հակացուցումներ

Եթե դուք հղի եք կամ կերակրող մայր, ապա պետք է հրաժարվեք նմանատիպ բուժումից:

 


Աղբյուրը՝ Doctors.am

Լրահոս

Դիտել ավելին