Կարևոր իրադարձություններ

Բաքվում «Խալգ բանկ»-ի գլխավոր գրասենյակում պայթյուն է տեղի ունեցել

24 Ապրիլ, 2016 15:09
Բաքվում «Խալգ բանկ»-ի գլխավոր գրասենյակում պայթյուն է տեղի ունեցել

Ադրբեջանի «Խալգ բանկ»-ի Բաքվի գլխավոր գրասենյակի պահեստային հատվածում ուժգին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շենքի հետ վնասվել են այդտեղ կայանած մեծ թվով ավտոմեքենաներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ann.az լրատվական կայքը` նշելով, որ պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ:

Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան մոտ ժամը 9-ին: Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները շրջապատել են տարածքը: Մեծ թվով շտապօգնության եւ հրշեջ բրիգադներ են ժամանել միջադեպի վայր:

 

Լրահոս

Դիտել ավելին