Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի հանդեպ գերտերությունների քաղաքականությունն ամենևին չի փոխվել

24 Ապրիլ, 2016 15:06
Թուրքիայի հանդեպ գերտերությունների քաղաքականությունն ամենևին չի փոխվել

Սկսած 1878թ. Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագրի կնքման օրվանից` քաղաքական քարտեզը մի քանի անգամ վերափոխվել է: Իսկ Թուրքիայի հանդեպ գերտերությունների քաղաքականությունը` ամենևին:

Բիսմարկի թեթև ձեռքով Բեռլինում 61-րդ հոդվածի վերածված 16-րդ հոդվածը արդեն 140 տարի է` ճնշման գործիք է Թուրքիայի վրա: Մենք էլ ճնշմանը ավելի մեծ կշիռ տալու համար ծանրացնում ենք, օրինակ, ամերիկացի կոնգրեսականների ձախ գրպանները:

Բայց կշեռքի հավասարակշռության համար նժարների ծանրությունը պետք է հավասար լինի, ուստի դատարկ մնացած աջ գրպաններն էլ լցնում է թուրքական լոբբինգը (որպես բոնուս մի քիչ իկրայած նավթ են տալիս «նա դեսերտ»):

Բայց հենց ձախ գրպանը լցվում է, աջը ծակվում է, և` հակառակը: Ասածս ինչ` այն միլիոնները, որով սնում ենք ուրիշներին, եթե ծախսվեին Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի վրա, այսօր մենք կունենայինք ոչ թե «հարուստ սփյուռք, աղքատ հայրենիք», այլ «ազդեցիկ սփյուռք ,հզոր հայրենիք», որն այլևս երբեք չի կանգնելու հերթական ապրիլքսանչորսյան վտանգի առջև:

Արմեն Մխիթարյան. ֆեյսբուք

 

Լրահոս

Դիտել ավելին