Կարևոր իրադարձություններ

Ատոմակայանի անվտանգության ապահովման միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են. Էներգետիկայի նախարարություն

26 Հոկտեմբեր, 2015 20:30
Ատոմակայանի անվտանգության ապահովման միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են. Էներգետիկայի նախարարություն

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հոկտեմբերի 24-ին, ժամը 13.15-ին` նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ, վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին:

Այս մասին հայտոնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 00-ին տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀԱԷԿ-ը դուրս էր բերվել էներգաարտադրության ցանցից:

Անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են:

 

Լրահոս

Դիտել ավելին